Moody`s միջազգային վարկանիշային գործակալությունը մեկ կետով նվազեցրել է Ֆրանսիայի վարկանիշը՝  Aa1-ց Aaa։ Գործակալությունը մատնացույց է արել Ֆրանսիայի բյուջետային եւ տնտեսական հեռանկարի անորոշությունը։ Ռեյտինգի կանխատեսումն է  «բացասական»։

«Ֆրանսիայի տնտեսական աճի երկարաժամկետ հեռանկարները գտնում են տարբեր կառուցվածքային փոփոխությունների բացասական ազդեցության տակ։ Փոփոխությունների շարքում են մրցունակության աստիճանական եւ կայուն կորուստը, աշխատաշուկայի, ապրանքների եւ ծառայությունների շուկաների ոչ էլաստիկությունը»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Moody`s-ը կասկածներ է հայտնել, որ նախագահ Ֆրանսուա Օլանդի ձեռնարկած միջոցառումները բավարար են ֆրանսիական տնտեսության վերականգնման համար։

Հունվարին Ֆրանսիայի վարկանիշը նվազեցրել էր նաեւ  Standard & Poor`s գործակալությունը։ Ֆրանսիան առավելագույն վարկանիշ ունի Fitch Ratings-ի վարկածով։