ՀՀ միգրացիոն ծառայության երեկ հրապարակած տվյալներով՝ այս տարվա առաջին 10 ամիսներին Հայաստանից մեկնել է մեկ միլիոն 880 հազար մարդ, վերադարձել է՝ մեկ միլիոն 791 հազար մարդ։ Բացասական սալդոն կազմել է 88 հազար 241 մարդ։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Անցած տարվա նույն ժամանակահատվածում բացասական սալդոն, այսինքն՝ մեկնած եւ չվերադարձածների թիվը կազմել էր շուրջ 81.5 հազար մարդ։ Այլ կերպ ասած, անցած տարվա համեմատ բացասական սալդոն աճել է 6,7 հազարով»,-գրում է «Հայկական ժամանակը»։