Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Դունայի ափին ամենօրյա առավոտյան վազքի ժամանակ թղթադրամներով ու բանկային քարտերով դրամապանակ է գտել։ Սլովակիայի կառավարության ղեկավարը պատրաստ է այն վերադարձնել տիրոջը։ Անհրաժեշտ է դիմել կառավարության ընդունարան։
Դրամապանակ գտնելու փաստը անհավանական է թվացել համացանցի օգտատերերին, որոնք միջադեպը դարձրել են կատակների թեմա՝ հաշվի առնելով, որ Սլովակիան աղքատության ցուցանիշով Եվրամիությունում զբաղեցնում է նախավերջին տեղը, հաղորդում է Associated Press-ը։





























