ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն գաղտնազերծել է Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուեւայի դոսյեն։ Գաղտնազերծած թղթապանակի նյութերի համաձայն, ամերիկյան հատուկ ծառայությունները հետեւել են Ալիլուեւային 1967-ից, երբ նա լքել է Խորհրդային Միությունը։
AP-ն հաղորդմամ՝ փաստաթղթերում նշվում է, թե ԱՄՆ-ի իշխանությունները լրտեսել են Ալիլուեւային, որը հետագայում հայտնի էր Լանա Պիտերս անունով։ 233 էջից բաղկացած դոսյեի մեծ մասն այն ժամանակ մամուլի հրապարակումներ են, նաեւ նախկին ամերիկյան դեսպան Ջորջ Քենանի եւ հենց Ալիլուեւայի հաղորդագրությունները՝ կասկածներով, որ ՊԱԿ-ը հետեւում է իրենց։ Սակայն, ամենայն հավանականությամբ, խորհրդային հատուկ ծառայությունները չեն լրտեսել Ալիլուեային։
1967-ին Ստվելանա Ալիլուեւան մեկնեց Հնդկաստան ամուսնու՝ Բրաջեշ Սինգխի հուղարկավորությանը մասնակցելու, սակայն հրաժարվեց վերադառնալ ԽՍՀՄ։ Արեւմուտք տեղափոխվելն ու «20 նամակ ընկերոջը» (1967) գիրքը դարձան համաշխարհային սենսացիա։ Գրքում Ալիլուեւան պատմում էր հոր եւ կրեմլյան կյանքի մասին։ Որոշ ժամանակ նա բնակվեց Շվեյցարիայում, այնուհետեւ տեղափոխվեց ԱՄՆ։
Ալիլուեւան մահացել է 2011թ. նոյեմբերի 22-ին 85 տարեկանում, Վիսկոնսին նահանգի Ռիչլենդ Սենթեր քաղաքի ծերանոցում։





























