Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Ժողովրդական միության շարժում» կուսակցության առաջնորդ է ընտրվել 48-ամյա Ժան-Ֆրանսուա Կոպեն։ Ներկուսակցական ընտրություններում նա ստացել է ձայների 50,03 տոկոսը։ Նրա մրցակիցը Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնն էր, որը ստացել է 49,97 տոկոս ձայն։
Ընտրությանը մասնակցել է կուսակցության մոտ 175 հազար անդամներ։ Կուսակցությունն ունի 300 հազար անդամ։ Կոպեն Ֆիյոնին գերազանցել է 98 ձայնով, հայտնում է France24-ը։





























