Գոյություն ունեն անպտղության մոտավորպես 40 տեսակի հիվանդություններ, որոնցից 22-ը կանանց հետ է կապած, 18-ը՝ տղամարդկանց: Այս մասին այսօր` նոյեմբերի 20-ին հրավիրված ասուլիսում ասաց Վերարարտադրողական առողջության հայկական ասոցացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, գինեկոլոգ Էդուարդ Համբարձումյանը: Նրա խոսքով, խնդիների 50 տոկոսը կանանց հետ է կապված, իսկ 40 տոկոսը՝ տղամարդկանց: Իսկ մնացած 10 տոկոսը կարող է հանդիպել երկուսի մոտ էլ:
Նա ասաց, որ վերջերս խնդիրներ ավելի շատ է հանդիպում տղամարդկանց մոտ, ինչը հավանաբար պայմանավորված է նաեւ նրանով, որ նրանք սկսել են ավելի շատ դիմել բժշկի: Իրենց կենտրոնի տվյալներով, մոտավորապես 9 հազար մարդ արտամարմնային բեղմնավորման կարիք ունի: Նա ընդգծեց, որ դեղորայքը կա, տեխնոլգիան կա, հիվանդները կան, բժիշկները կան, բայց քանի որ չկա ֆինանսական ճիշտ քաղաքականություն եւ ամբողջ ծանրաբեռնվածությունը դրված է զույգերի վրա՝ չեն կարողնում աջակցել զույգերին: Դրա հետեւանքով, զույգերի 70 տոկոսը բուժվելու հնարավորություն չունի:
Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի փոխնախագահ Կարինե Փոխունցն էլ ավելացրեց, որ անպտղությամբ տառապող զույգերի հիմնական մասի վերարտադրողական ֆունկցիան ձեւավարվել է 90-ականների մութ ու ցուրտ տարիներին: Կարինե Փոխունցը կարեւորեց պետական աջակցությունը այս ոլորտին: «Մենք չենք ասում, որ պետությունը ոչինչ չի անում, պարզապես պետական միջոցները ուղղված են այն զգույգերին, որոնք պտղաբերության խնդիր չունեն, այլ խրախուսում են ծննդաբերության աճին»,- ավելացրեց Կարինե Փոխունցը:





























