Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը խնդրում է, որպեսզի  Վրաստանի բյուջեն ֆինանսավորի ոչ միայն Վրաց ուղղափառ եկեղեցուն, այլեւ կրոնական փոքրամասնություններին: Տվյալ նախաձեռնությունը նոյեմբերի 19-ին նոր կառավարության եւ միջկրոնական խմբի հանդիպման ընթացքում հնչեցրել է թեմի առաջնորդի խորհրդական, իրավական բաժնի ղեկավար Լեւոն Իսախանյանը:

 «Գռուզիա օնլայն» գործակալությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը ներկա են եղել արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեշվիլին, Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիան եւ պատգամավոր Զախարիա Կուցնաշվիլին: