17-ամյա ամերիկուհի Նիկոլ Դեյլինը 64 օր անընդմեջ քնել է: Նրա դեպքը բժիշկներն անվանում են հազվադեպ՝ Կլյայնե-Լեւինի հիվանդություն կամ «քնած գեղեցկուհու ախտանիշ»: Աղջկա մայրը պատմել է, որ դուստրը նախկինում դուստրը նախկինում օրական 18 ժամ քնում էր:
Նույնիսկ երբ Նիկոլը գնում էր ինչ-որ բան ուտելու, լուսնոտի նման էր եւ հետո ոչինչ չէր հիշում: Այս տարի նա քնած է անցկացրել Սուրբ ծնունդը, Գովաբանության օրը, հարազատների ծննդյան օրերը եւ ընտանեկան ուղեւորությունը Դիսնեյլենդ: Նմանատիպ դրվագ եղել է նաեւ մարտին:
Բժիշկները երկար ժամանակ դժվարանում էին ախտորոշել: Ընտանիքը շատ հաստատություններ է դիմել, մինչեւ որ մասնագիտացած Allegheny հիվանդանոցում պարզել են պատճառները, գրում է «Ինտերնովոստին»:
«Քնած գեղեցկուհու» ախտանիշը, ըստ բժիշկների, նյարդային համակարգի հազվադեպ հիվանդություն է, որի դեպքում իրոք կարելի է օրական 18 ժամ քնել:
Հիվանդության պատճառներն անհայտ են, դրանով տառապում են հիմնականում 13- 19 տարեկանները: Քնկոտության նոպաները կարող են տեւել 1,5 ամիս եւ վերսկսվել կես տարուց:





























