Կալիֆորնիայում մերկ քայլելն արգելելու օրինագիծը բողոքի կտրուկ ալիք է բարձրացրել նուդիստների շարքերում:
Դաշնային մակարդակում օրինագիծը մերժվել է այն հիմնավորմամբ, որ խախտում է խոսքի եւ ինքնաարտահայտման ազատությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Օրինագիծը մշակվել էր ի պատասխան բողոքների աճող թվի, որոնք վերաբերում էին Սան Ֆրանցիսկոյի Կաստրո թաղամասում պարբերաբար մերկ տղամարդկանց հայտնվելուն: Այդ թաղամասը համարվում է գեյ-համայնքի կենտրոն: Ավելի վաղ Սան Ֆրանցիսկոյում քաղաքային օրենք էր ընդունվել, որը պահանջում էր հանրային վայրերում գոնե նվազագույն հագուստով հայտնվել: Սակայն օրենքի ընդունումից հետո հրապարակով զբոսնող մերկ տղամարդկանց թիվը միայն ավելացավ:
Օրինագծի համաձայն՝ խախտողն առաջին անգամ պետք է 100 դոլար տուգանք վճարի, բայց տուգանքը կարող է հասնել մինչեւ 500 դոլարի: Նախորդ շաբաթ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի դիմաց 200 մարդ մերկացել էր՝ ի նշան օրինագծի դեմ բողոքի:





























