Ֆանտաստ-գրող Բորիս Ստրուգացկու այրին ամուսնու մահվան մասին իմանալուց հետո հոսպիտալացվել է։ 79-ամյա կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Նա տեղափոխվել է Սրտի, արյան եւ էնդոկրինոլոգիայի դաշնային կենտրոն, որտեղ մահացել է Բորիս Ստրուգացկին, հաղորդում է «Ռոսբալտը»։

Ստրուգացկիները միասին ապրել են մոտ 60 տարի։ Ադելաիդա Ստրուգացկին միշտ եղել է ամուսնու հետ, երբ նա անհայտ ֆիզիկոս էր, եւ երբ աշխարհահռչակ գրող էր։ Ստրուգացկիներն ունեն մեկ որդի, որը ծնվել է 1959-ին։

Հիշեցնենք, որ Բորիս Ստրուգացկին նախօրերին մահացել է Պետերբուրգում, 79 տարեկանում։