Մոսկվայում քննիչները փորձում են բացահայտել նույն եղանակով կատարված Անվտանգության դաշնային ծառայության  ավագ լեյտենանտի  եւ Սոցիալական ապահովագրության հիմնադրամի աշխատակցի սպանությունները: Երկուսին էլ հանցագործները դանակահարել են:

25-ամյա  ավագ լեյտենանտ Լիդիա Խամզինայի վրա ամենայն հավանականությամբ  կողոպուտի նպատակով չեն հարձակվել. մահացածի իրերի զննության ընթացքում թանկարժեք առարկաներ են հայտնաբերվել, թեեւ չի բացառվում, որ մարդասպանը կարող էր աղմուկից վախեցած փախչել՝ առանց գողոնի: Սակայն ամենահավանական վարկած է դիտարկվում տուժածի անձնական հակասությունն ինչ-որ մեկի հետ: Հնարավոր է, որ սպանությունը կարող էր կապ ունենալ նրա մասնագիտական գործունեության հետ, գրում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրին:

Քիչ բան է հայտնի նաեւ Սոցիալական ապահովագրության հիմնադրամի աշխատակից Օլեգ Գվոզդեւի մահվան հանգամանքներից: Այստեղ եւս քննությունը տարբեր վարկածներ է դիտարկում, այդ թվում՝ մասնագիտական գործունեության հետ կապված: