Անհայտ տղամարդը դանակով վիրավորել է Թել Ավիվում ԱՄՆ-ի դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակցին, որը օդ է կրակել փորձելով կասեցնել հարձակվող տղամարդուն, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Թել Ավիվի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկա Ռոզենֆելդը հայտնել է,  որ անհայտ անձնն անվտանգության աշխատակցի վրա է հարձակվել դանակով եւ կացինով։ NEWSru.co.il-ը հաղորդում է, որ հարձակվողը եղել է Բատ Յամի 41-ամյա հրեա բնակիչ։