Իսլամաբադի գերագույն դատարանը դադարեցրել է սրբապղծության մասին գործը, որը հարուցվել էր 14-ամյա քրիստոնյա աղջնակ Ռիմշա Մասիհի դեմ՝ Ղուրանն այրելու մեղադրանքով:
«Նա միանգամայն անմեղ է»,- հայտարարել է աղջկա փաստաբաններից մեկը՝ հավելելով, որ այդ գործը համարում է «իրավունքի չարաշահում», հայտնում է gazeta.ru-ն:
Հիշեցնենք, որ Դաունի ախտանիշով տառապող Ռիմշա Մասիհը ձերբակալվել էր օգոստոսի 16-ին: 14-ամյա աղջկա ձերբակալության պատճառ էր դարձել մզկիթներից մեկի իմամ Հալիդ Չիշտիի հայտարարությունն այն մասին, որ աղջիկը Ղուրանի մի քանի էջ է այրել: Ավելի ուշ իմամը ձերբակալվել էր սուտ ցուցմունք տալու մեղադրանքով. ականատեսները տեսել էին, թե ինչպես հենց նա է աղջկա աղբի տոպրակի մեջ նետել մի քանի թերթեր:
Սեպտեմբերին Մասիհին ազատել էին բանտից, եւ որպեսզի ապահովեին նրա անվտանգությունը, ռազմական ուղղաթիռով եւ թիկնապահների ուղեկցությամբ տարել էին անհայտ ուղղությամբ:





























