Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Մուհամեդ Մուրսիին՝ նոյեմբերի 17-ին Եգիպտոսի Ասյուտ նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային սահմռկեցուցիչ վթարի կապակցությամբ, որի պատճառով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ի առավոտյան. դպրոցական ավտոբուսը կանաչ լույսի տակ հատելիս է եղել երկաթգիծը, երբ գնացքը հարվածել է ավտոբուսին: Զոհվել է մոտ 50 երեխա։