Երեւանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում, Գաբիրել Սունդուկյան անվան Պետական ազգային ակադեմիական թատրոնի դիմաց, նոյեմբերի 20-ին, ժամը 07։00-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել  արգելված հատվածում փողոցն անցած հետիոտնին։ Տուժած 65-ամյա կինը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց մահացել է։

NEWS.am-ին Ոստիկանությունից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ։ Ընթանում է քննություն։

NEWS.am-ի տվյալներով, ավտոմեքենայի ղեկին եղել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան խոհարարը։