Նոյեմբերի 19-ի երեկոյան վախճանված գրող Բորիս Ստրուգացկին կտակել է իր աճյունի մոխիրը քամուն տալ: Այդ մասին հայտնել է Պետերբուրգի Գրողների տան տնօրեն Վլադիմիր Մալիշեւը:

«Մենք գիտենք, որ ըստ կտակի՝ նրա մոխիրը պետք է շաղ տալ: Այդպես է եղել նրա եղբոր դեպքում, եւ նա նույնպես  այդպես է ցանկացել: Սակայն ներկայում ընտանիքը քննարկում է մարմինը թաղելու հարցը», - պատմել է Մալիշեւը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նա նաեւ նշել է, որ Գրողների միությունն անպայման  հրաժեշտ կկազմակերպի Ստրուգացկու հետ, սակայն ընտանիքի խնդրանքով մեծ արարողություն չի լինի:

Հիշեցնենք, որ Բորիս Ստրոգիցկու  ավագ եղբայր Արկադին վախճանվել էր 1991թ.-ին, նա կտակել էր իր մոխիրը շաղ տալ ուղղաթիռից, այդպես էլ արվել էր: Բորիս Ստրուգացկին վախճանվել է նոյեմբերի 19-ին Պետերբուրգի Ալմազովի անվան հիվանդանոցում՝ թոքաբորբից: