Թեհրանում աշխատանքն ավարտել է Սիրիայի ազգային երկխոսության կոնֆերանսը: Դրա ընթացքում հաստատվել է, որ Սիրիայի ներքին գործերին արտաքին միջամտությունն անընդունելի է եւ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել համասիրիական երկխոսության անցկացման եւ ազգային հաշտության հասնելու համար:
Կոնֆերանսում աշխատանքային հանձնաժողով է ձեւավորվել, որի գլխավոր խնդիրը Դամասկոսում հաջորդ նիստի նախապատրաստումն է, տեղեկացնում է ՍԱՆԱ-ն: Կոնֆերանսի մասնակիցները շեշտը դրել են բռնության բոլոր դրսեւորումների անթույլատրելիության վրա եւ դատապարտել արաբական, տարածաշրջանային եւ միջազգային այն շրջանակներին, որոնք սիրիական ընդդիմությանը մաքսանենգ ճանապարհով զենք են մատակարարում եւ աջակցում դրսից:





























