Հաջորդ տարի Իլհամ Ալիեւի հրավերով Ադրբեջան կայցելի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, այցի հստակ ժամկետները կորոշվեն ավելի ուշ: Այդ մասին նոյեմբերի 20-ի մամուլի ասուլիսում հայտնել է Ադրբեջանում Բելառուսի դեսպան Նիկոլայ Պացկեւիչը:
Նա նաեւ նշել է, որ դեկտեմբերին Մինսկում երկու երկրների տնտեսական զարգացման նախարարությունների հովանու ներքո կկայանա ադրբեջանա-բելառուսական ներդրումային համաժողով, գրում է «Ինտերֆաքս զապադը»:
Ընդհանուր առմամբ, դեսպանը 2012 թվականը հաջող է գնահատել երկու երկրների համագործակցության աշխույժ զարգացման տեսանկյունից: Պացկեւիչը հայտնել է, որ հաջորդ տարի, երբ երկու երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, նախատեսված են մի շարք միջոցառումներ, ներառյալ Բաքվում Բելառուսի դեսպանատան նոր շենքի բացումը եւ մշակութային օրերի անցկացումը:





























