Հայտնի ռուս կինոռեժիսոր Ալեքսեյ Գերման ավագը գրեթե մեկ շաբաթ է գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ նյարդաբանների եւ սրտաբանների հսկողության տակ: Այս մասին հայտնել է նրա կինը՝ Սվետլանա Կարմալիտան:

Նրա խոսքով, 74-ամյա ռեժիսորը հիվանդանոց է տեղափոխվել դեռւես նախորդ շաբաթ, ներկայումս նրա վիճակը կայուն է: Կարմալիտան պատմել է, որ Գերմանն իրեն վատ է զգացել տանը եւ նա մի քանի անգամ ընկել է եւ ուժեղ ցավեցրել գլուխը, որի հետեւանքով հեմատոմաներ են առաջացել, իսկ արյունը չէր մակարդվում: Արյունահոսությունը դադարեցնելու համար Գերման ավագին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց եւ վերածրագրավորել սրտի խթանիչը, հաղորդում է «ԱԻՖ»-ը:

Ռեժիսորի կնոջ խոսքով, Գերման ավագի գիտակցությունը տեղն է եւ նրան շատ է տխրեցրել Բորիս Ստրուգացկիի մահվան մասին լուրը: