Գելնդելահայ Արման Սամսոնյանն իրեն մեղավոր չի ճանաչել ճանպարհատրանսպորտային պատահարի արդյունքում երկու կանանց սպանության մեջ, որոնք էլեկտրահարվել էին, տեղեկացնում է «Glendale News-Press»-ը:
19-ամյա հայ վարորդ Արման Սամսոնյանին մեղադրանք է ներկայացվել չկանխամտածված սպանության եւ անփութության համար: Եթե նրան մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է առավելագույնը յոթ տարվա ազատազրկում: Դեկտեմբերի 19-ին առաջին ատյանի դատարանում տեղի կունենան նրա գործով նախնական լսումները:
Ըստ ոստիկանության, այս տարվա օգոստոսին անզգույշ երթեւեկության արդյունքում Սամսոնյանն իր մեքենայով հարվածել է էլեկտրասյանը: Էլետրահաղորդման գծերր շփման մեջ են մտել հրդեհային հիդրանտի ջրի հետ եւ մահացու կարճ միացում առաջացրել:
Մի շարք անձինք, այդ թվում` Սամսոնյանն ու ոստիակնները վիրավորվել են էլեկտրահարումից, իսկ երկու կանայք` 39-ամյա Սթեյսի Շրայբերը եւ 40-ամյա Իրմա Զամորը զոհվել էին այն բանից հետո, երբ փոձել էին օգնություն ցույց տալ: Քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսան եւ մյուս պաշտոնատար անձինք կանանց հերոսներ են համարել:




























