Բեռլինում անհայտ անձինք կողոպտել են Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի բնակարանը: Բնակարանից կորել են քաղաքական գործչի անձնական իրերը, ինչպես նաեւ բջջային հեռախոսը, որտեղ եղել են կարեւոր հեռախոսահամարներ ու տվյալներ:

Ոստիկանությունում չեն հայտնել, թե արդյոք գողերը պատրաստվում էին կողոպտել հենց նախարարի՞ բնակարանը, թե դա պատահականություն է: Քրեական ոստիկանության դաշնային ծառայությունը, որը պատասխանատու է նախարարի անվտանգության համար, հաստատել է գողության փաստը եւ հայտնել, որ Շոյբլեն այդ պահին տանը չի եղել: Սակայն այլ մանրամասներ իրավապահները չեն հայտնել:

Բեռլինի ոստիկանությունում նշել են, որ Շոյբլեի բնակարանին մշտապես չեն հետեւում վերջինիս խնդրանքով, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով գերմանական մամուլը:

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ տվյալ դեպքում խնդիրներ են ծագել նախարար անվտանգության ապահովման հետ կապված, հաշվի առնելով, որ գողերի տեղում « կարող էր հայտնվել որեւէ հոգեկան հիվանդ, որի նպատակը քաղաքական գործչին մոտենալն է»: