Իրակլի Օքրուաշվիլիի վերադարձը Վրաստան պայմանավորված է իշխանությունների հետ եւ կապ ունի երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործ հետ: Այս մասին հաղորդում է «Իվերոնի» գործակալությունը՝ վկայակոչելով Օքրուաշվիլիի շրջապատի աղբյուրը:

Աղբյուրը հայտնել է, որ լավ ծանոթ է Օքրուաշվիլիին եւ նրան ողջախոհ մարդ է համարել: «Մինչեւ 2007 թվականից առաջ էլ նրա հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են հնչել, այնպես որ, կարելի է վստահորեն ասել, որ Իրակլի Օքրուաշվիլիին հայրենիք են բերել Ժվանիայի գործի հետ կապված եւ դա տեղի է ունեցել նոր իշխանությունների հետ համաձայնեցված»,-պնդել է աղբյուրը: Նրա խոսքով, նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան պատճառների հետաքննությունը նոր իշխանությունների համար պատվի եւ վարկանիշի հարց է, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Աղբյուրը նաեւ նշել է, որ 2007 թվականին Օքրուաշվիլին ամեն բան չի ասել: Նա միայն հայտնել է, որ Ժվանիային արդեն մահացած վիճակում են բերել տուն, որտեղ հայտնաբերվել է նրա մարմինը: