Հայաստանը մի երկիր է, որը ցանկացած ստանդարտով արժանի է ԱՄՆ նախագահի այցելությանը, այն արեւմուտքում սահմանակցում է Թուրքիայի հետ, Արեւելքում՝ Ադրբեջանի հետ, հյուսիսում՝ Վրաստանի հետ, հարավում՝ Իրանի հետ եւ ռազմավարական դիրք ունի: Այս մասին գրում է «Gadling» կայքը: Այդուհանդերձ, մինչ օրս ԱՄՆ նախագահներից ոչ մեկը չի այցելել Հայաստան:

Կայքի փոխանցմամբ, Բարաք Օբաման այս շաբաթ կմեկնի Մյանմար. սա ԱՄՆ նախագահի առաջին այցելությունն է այդ երկիր: ԱՄՆ պետքարտուղարության տվյալներով, ԱՄՆ նախագահներն աշխարհի 190-ից ավելի երկրներից եղել են միայն 113-ում:

«Անտեսված» երկրների շարքում են Բահամյան կղզիները, Դոմինիկյան հանրապետությունը, Սենտ Քիթսը, Սենտ Լյուիսը եւ այլ փոքր կղզիներ:

Աֆրիկա մայրցամաքում ԱՄՆ նախագահների այցելած երկրներն ավելի քիչ են, քան այն երկրները, որտեղ նրանք եղել են: Ըստ էության, այնքան էլ շատ ռազմավարական պատճառներ չեն եղել, որպեսզի ԱՄՆ նախագահներն այցելեին այդ երկրներ: