Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ցավակցել է ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի բազմահազար երկրպագուներին։
«Խոր վշտով տեղեկացա անվանի հայ երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան մասին:
Նա մեր ժամանակների բացառիկ երգչուհիներից էր, ով իր անզուգական ձայնով գերել է բազմաթիվ սրտեր ու հոգիներ: Մեծ ու անգնահատելի է Ֆլորա Մարտիրոսյանի ավանդը հայ երգարվեստում: Նրա թողած ժառանգությամբ դեռ կշարունակեն հիանալ բազմաթիվ սերունդներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից ցավակցում եմ Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ նոյեմբերի 20-ին՝ ԱՄՆ-ում, մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը։ Հայտնի երգչուհին 55 տարեկան էր։




























