Մասնագետները պնդում են, որ ժամանակակից ինտերակտիվ խաղալիքները արգելակում են երեխաների ստեղծագործ մտածողությունը, ուստի պետք է նախապատվությունը տալ ավանդական տիկնիկներին ու զինվորիկներին, որոնք թույլ են տալիս զարգացնել երեխայի երեւակայությունը եւ որեւէ բան ինքնուրույն անելու ունակությունը:

Ժամանակակից խաղալիքների շուկայում իրավիճակը բավական բարդ է. մի կողմից դրանց քանակությունը հսկայական է, իսկ մյուս կողմից լավ խաղալիք ընտրելը բավական բարդ գործ է: Նման տեսակետ է հայտնել մանկական հոգեբան, պրոֆեսոր Ելենա Սմիրնովան, հավելելով. «Խաղալիքով խաղալու համար այն չպետք է սեփական ակտիվություն դրսեւորի, այնինչ ժամանակակից խաղալիքների արդյունաբերությունը զարգանում է հենց տեխնոլոգիզացիայի ուղղությամբ: Այդ խաղալիքներն անիմաստ են խաղալու համար, դրանք ամեն բան հանգեցնում են կոճակներ սեղմելուն»:

Նույն տեսակետն ունի նաեւ մանկավարժ, բարձրակարգ հոգեբան Ելենա Աբդուլաեւան: Նրա խոսքով, խոսող ինտերակտիվ խաղալիքները փոխարինում են երեխայի երեւակայությունը, այն դեպքում երբ երեխան ինքը կարող էր հագցնել տիկնիկին կամ գազանիկին որոշակի ինտոնացիայով ու խոսքերով: Երկրորդ, ինտերակտիվ խաղալիքները արգելակում են իրական շփումը: