27 տարի առաջ՝ 1985 թվականի նոյեմբերի 20-ին, Microsoft ընկերությունը թողարկել է Windows-ի առաջին տարբերակը, համակարգ, որը դարձավ աշխարհի ամենահայտնի ծրագրային պլատֆորմը անհատական համակարգիչների համար:
Ֆորմալ առումով Windows 1.0-ն օպերացիոն համակարգ չէր, այլ MS-DOS-ից թողարկվող գրաֆիկական թաղանթ: Նման իրավիճակը պահպանվել է մինչեւ Windows 95-ի թողարկումը 1995 թվականին:
Microsoft-ը շարունակել է Windows 1.0-ի աջակցությունը մինչեւ 2001 թվականի վերջը, այսինքն 16 տարի, որն ավելի երկար է, քան պլատֆորմի ցանկացած այլ տարբերակի դեպքում:
Windows-ի օպերացիոն համակարգի վերջին տարբերակի՝ Windows 8-ի թողարկումն սկսվել է մեկ ամիս առաջ:
Gartner վերլուծական ընկերության տվյալներով, 2012 թվականի վերջին աշխարհում Windows-ով աշխատող սարքերի թիվը կկազմի 1,5 մլրդ:





























