Ամերիկացի գիտնականները ցողունային բջիջների նոր տեսակ են հայտնագործել, որոնք հնարավոր է օգտագործել վերջույթների եւ օրգանների վերականգնման համար` առանց ուռուցքի առաջացման ռիսկի: Այդ մասին նշվում է «Proceedings of the National Academy of Sciences» ամսագրում հրապարկված հոդվածում:
ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են պաշտպանության մեխանիզմից զրկված բջիջների յուրահատկությունները, ինչը նրանց թույլ է տվել անսահմանափակ քանակով կիսվել:
Գիտնականների խոսքով` նման բջիջներն անվտանգ են քաղցկեղի զարգացման տեսանկյունից. դրանցում բացակայում են աճի եւ զարգացման գեները, որոնք համարվում են ուռուցքների առաջացման հիմնական պատճառը:
Գիտնականները կրկնել են իրենց փորձերը ձեռքերի մաշկից եւ թոքերի հյուսվածներից վերցված բջիջների վրա, եւ նույնպիսի արդյունք են ստացել: Գիտնականները համոզված են, որ բջիջների այդ տեսակը լայն կիրառություն կգտնի ռեգեներատիվ բժշկության մեջ:





























