ՆԱՏՕ-ի անդամ երկրներն, այսօր՝ նոյեմբերի 20-ին, բավարարել են Անկարայի հայցը՝ հակաօդային պաշտպանության ժամանակակից Patriot համալիրներ մատակարարելու վերաբերյալ, որոնք կտեղակայվեն ՍԻրիայի հետ սահմանին: Ավելի վաղ Անկարան պաշտոնապես ՆԱՏՕ-ի իր գործընկերներին խնդրել էր այդ համալիրները տեղակայել ՍԻրայի հետ 900 կմ-անոց սահմանի երկայնքով:
«Երկրները, որոնք Patriot համակարգեր են մատակարարում ՆԱՏՕ-ին, հայտնի են եւ մենք համաձայնության ենք եկել նրանց հետ: Պաշտոնական հայցը կկատարվի հնարավորինս արագ: Ինտենսիվ աշխատանքներն ու բանակցությունները մոտեցել են ավարտական փուլին»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է Reuters-ը:
Ներկայումս ՆԱՏՕ-ում հակաօդային պաշտպանության ժամանակակից մարտունակ
Patriot համալիրներ ունեն միայն երեք երկրներ՝ ԱՄՆ-ը, Գերմանիան եւ Նիդերլանդները: Նախօրեին Նիդերլանդների ՊՆ-ն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Նիդերլանդներն ու Գերմանիան կարող են Թուրքիային Patriot հրթիռներ տրամադրել՝ Սիրայի հետ սահմանը պաշտպանելու համար: Գերմանիան հայտարարել է, որ Թուրքիա կուղարկի 170 զինվորականներ՝ Patriot-ների սպասարկման համար:





























