Ստամբուլի Մեջիդեքյոյի շրջանում գտնվող հայկական կաթոլիկ գերեզմանի սեփականության վկայականը 82 տարի անց վերադարձվել է հայերին։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Habertuk-ը, Թուրքիայի հիմնադրամների (վաքըֆներ) տնօրինությունը թույլատրել է Ստամբուլի Մեջդիդեքյոյում գտնվող 40 հազար 500 քմ տարածքով հայկական կաթոլիկ գերեզմանի սեփականության վկայականը հանձնել Ստամբուլի հայկական Սուրբ Հակոբ հիվանդանոցի հիմնադրամին։
Թուրքիայում 1930-ին քաղաքապետարանների մասին նոր օրենքի հետեւանքով այն ժամանակ 50 հազար քմ տարածքով հայկական գերեզմանոցը փոխանցվեց Ստամբուլի քաղաքապետարանին։
Թեեւ գերեզմանատան տարածքի սեփականության վկայականը չի գտնվել հայերի ձեռքին, հայերը մինչեւ օրս շարունակել են այնտեղ թաղումներ անել։





























