«Nabucco» գազատարի կառուցումը, որը կոչված է Ռուսաստանը շրջանցելով բնական գազ հասցնել Եվրոպա,  սպառել է իրեն եւ չունի բավարար ֆինանսական եւ ռեսուրսային բազաներ: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գազային ընկերակցության ղեկավար Վալերի Յազեւը` «Մոսկվա –Բրյուսել» տեսակամուրջր ժամանակ:

«Nabucco» -ն «Հարավային գազային միջանցքի» նախագծերից մեկն է, որը ենթադրում է գազի մատակարարում Կասպիական տարածաշրջանից եւ Մերձավոր Արեւելքից դեպի ԵՄ երկրներ: Անդրկասպիական  գազատարը, որը միավորում է Թուրքմենստան եւ Ադրբեջանը, Կասպիայի իրավական կարգավիճակի լուծված չլինելու պատճառով համարվում է նախագծի ամենաթույլ կողմերից:

Յազեւը միաժամանակ հայտարարել է, որ «Հարավային հոսք» նախագիծը  իրականացվում է  ամբողջությամբ եւ եվրոպական օրենսդրության շրջանակում: