2013 թ. Հայաստան կայցելեն 20 օտարերկրյա լրագրողներ՝  ճանաչողական այցերի շրջանակներում: Այդ մասին նշված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրած «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ» ծրագրում; Լրագրողների ացը նպատակ ունի ապահովել Հայաստանի զբոսաշրջային արդյունքի ներկայացումը  հանրահայտ  լրատվամիջոցներով։

Լրագրողների այցը ֆինանսավորվում է պետական բյուջեից, որտեղ 50 մլն դրամ է առանձնացված զբոսաշրջության աջակցման համար: Սակայն ներկայացրած ծրագիրը չի մանրամասնում, թե կոնլրետ որքա՞ն է նախատեսված լրագրողների այցի ֆինանսավորման համար:

Նշենք, որ 2012 թ. Հայաստան են հրավիրվել իսրայելցի 13 լրագրող, ինչի արդյունքում հայկական մշակույթի, ավանդույթների, պատմության մասին հոդվածներ են հրապարակվել Իսրայելի հանրահայտ լրատվամիջոցներում` Yediot Harchronot, Israyel Today, Laisha եւ այլն: Բացի այդ՝ հրավիրվել են ռուսաստանյան 6 առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հայաստան է ժամանել նաեւ ռուսաստանյան 1-ին հեռուստաալիքի «Хочу знать» հաղորդման հեղինակ Միխայիլ Շիրվինդտը եւ նրա չորս հոգանոց ստաղծագործական թիմը։ Այցի արդյունքում նախատեսվում է հեռարձակել ընդհանուր առմամբ 20 հաղորդում Հայաստանի մասին։