Գործազրկությունն ու աշխատանքից հաճախակի ազատումները սրտամկանի ինֆարկտ են առաջացնում, պարզել են ԱՄՆ գիտնականները:
Դյուկի համալսարանի մասնագետները վերլուծել են 1992- 2010թթ. անցկացված լայնածավալ հետազոտության տվյալները, որոնք վերաբերել են 51-75 տարեկան մոտ 13,5 հազ. մարդու: Արդյունքները ցույց են տվել, որ նախկին եւ ներկա աշխատանքի առանձնահատկությունները մեծացնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկերը: Հետազոտող խմբում գրանցվել է սրտամկանի ինֆարկտի 1061 դեպք:
Ընդ որում` մշտական գործազուրկները կազմել են 14%, մեկ եւ ավելի անգամ գործազուրկ եղածները` 69,7%, իսկ 35,1%-ը չի աշխատել ինչ-որ շրջան, տեղեկացնում է «Ռոսբալտը»:
Ինֆարկտի ռիսկն ավելի մեծ է եղել աշխատանքը կորցրածների մոտ, իսկ աշխատանքը կորցնելու քանակով պայմանավորված` այդ ռիսկը մեծացել է:





























