Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել Օդեսայում` կապված ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը գրքի մայրաքաղաք հռչակելու հետ, տեղեկացնում է «Analitika.at.ua»-ն:
Օդեսայի հայ համայնքի փոխնախագահ Մարգարիտա Թորոսյանի խոսքով` ցուցահանդեսում ներկայացվել են Մատենադարանից, Երուսաղեմի հայկական գրապահոցից եւ Վենետիկի Սբ Ղազարի գրադարանից տարված գրքեր, ինչպես նաեւ ազգային համայնքներից գրքեր:
Մեծ ժողովրդականությոն է վայելել նաեւ Օդեսայի հայ համայնքի «Կանանց միության» անդամների կողմից պատրաստված հուշանվերների ցուցադրությունը:
Միջոցառմանը զեկույցներով հանդես են եկել Երեւանի Մատենադարանի աշխատակից Արա Խզմալյանը, Օդեսայի ազգային գիտական գրադարանի ներկայացուցիչ Թամարա Կուխարուկը եւ այլք:





























