Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանի Դերեջիք գյուղում տեղակայված 4-րդ մոտոհրաձգային գնդի վրա PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զինյալները նոյեմբերի 20-ի կեսօրին հարձակում են ձեռնարկել։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, PKK-ի զինյալները մի քանի կետից սկսել են գնդակոծել թուրքական զորամասը, որտեղից անմիջապես պատասխանել են խոշոր տրամաչափի հրետանային գնդակոծությամբ։

PKK-ի ենթադրյալ դիրքերի ուղղությամբ հրետանային հարվածներ են հասցրել նաեւ Դերեջիքի 2-րդ մոտոհրաձգային գնդի հրետանային մարտկոցները։

PKK-ի եւ թուրքական զինուժի միջեւ բախումը հեռվից նկարահանանվել է գյուղացիներից մեկի տեսախցիկով։

Զոհերի կամ վիրավորների մասին ոչինչ չի հայտնվում։