Երեւանում կայացել է հայ-չեխական բիզնես ֆորումը, որի կազմակերպիչը Զարգացման հայկական գործակալությունն է (ADA): Չեխական կողմից ֆորումին մասնակցել են 12 ընկերություններ, որոնք մասնագիտացած են բանկային, ապահովագրական եւ ռիելթորային գործում, մսեղենի արտադրության, բժշկական տեխնոլոգիաների ոլորտներում, հեռուստահաղորդակցային համակարգերում եւ այլն:
Չեխական պատվիրակությունը ձեւավորել է Չեխիայի առեւտրաարդյունաբերական պալատը: Նշենք, որ պատվիրակության կազմը տարեցտարի փոխվում է: Այսպես, այս ֆորումին ներկայացված չի եղել հայկական «Էլիպս» ընկերությունը, որը զբաղվում է չհրկիզվող պահարանների արտահանմամբ եւ պատրաստվում է ներկայացուցչություն բացել Պրահայում:
Կազմակերպիչները նշել են, որ պատրաստ են փոխադարձ ներդրումներին եւ նոր նախագծերի իրագործմանը: Կողմերը նշել են համագործակցության համար առաջնահերթ համարվող նոր ոլորտներ, այդ թվում արդյունաբերությունը, առեւտուրն ու տուրիզմը:
2010-2011 թվականներին Հայաստանի եւ Չեխիայի միջեւ ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է (30 տոկոսով), 19,7 մլն դոլարից հասնելով 26 մլն դոլարի:





























