Հայաստանի զինված ուժերը զսպող գործոն են Ադրբեջանի ոտնձգությունների դեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Հայոց բանակի 20-ամյա ժամանակագրությունը» գրքի շնորհանդեսի ժամանակ:

Նրա խոսքով, աշխարհաքաղաքական իրավիճակների վերլուծությունը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, Բաքվի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը, բանակցային գործընթացում նրա ապակառուցողական դիրքորոշումը ցույց է տալիս, որ պատերազմի հավանականություն գոյություն ունի:

Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը մշտապես հրաժարվում է երկխոսությունից, շփման գծում վստահության մթնոլորտ ձեւավորելուց: «Նման վիճակում զսպող գործոնի դեր է կատարում հենց մեր բանակը»,-ընդգծել է պաշտպանության նախարարը: