Ամերիկյան դիվանագետները նոյեմբերի 20-ին հայտարարել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են հայտարարության ընդունման գործընթացը, որով նախատեսվում էր ահազանգ հնչեցնել Գազայի հատվածում Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ հակամարտության լարման կապակցությամբ:

«Այդ տեքստում չէր խոսվում Գազայի հատվածում իսրայելցիների եւ «ՀԱՄԱՍ»-ի անդամների միջեւ բռնության տարածման գլխավոր պատճառի՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացվող հրթիռակոծությունների մասին»,-հայտարարել է ՄԱԿ-ում ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչ Էրին Փելթոնը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նա պարզաբանել է, որ հայտարարության նախագծում, ԱՄՆ-ի կարծիքով, չեն եղել տարրեր, որոնք կողմերին կդրդեին դադարեցնել բռնությունը, մասնավորապես, պաղեստինցիների կողմից հրթիռակոծությունը: