Եվրագոտու երկրների (Եվրախումբ) ֆինանսների նախարարները նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը կրկին հետաձգել են Հունաստանին ֆինանսական հերթական օգնություն հատկացնելու մասին որոշումը:
Այդ մասին Բրյուսելում կայացած նիստի ավարտին ասվել է Եվրախմբի ղեկավար, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերի անունից հրապարակված հայտարարությունում: Reuters-ը հայտնում է, որ նա խոստացել է քննարկումը շարունակել նոյեմբերի 26-ին:
Gazeta.ru-ն գրում է, որ փաստաթղթում նշված է նաեւ այն մասին, որ Հունաստանի պետական պարտքը հնարավոր չէ մինչեւ 2020 թ. կրճատել ՀՆԱ-ի 120%-ի մակարդակի։




























