Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը դիմում չի ստացել։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությանը։
«Նշենք, որ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը հայտարարվել էր հոկտեմբերի վերջում, իսկ դիմումներն ընդունվում են նոյեմբերի 7-ից։ Սահմանված վերջնաժամկետը դեկտեմբերի 6-ն է։ Ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցող թեկնածուների միջեւ ընտրություն պետք է կատարի բուհի խորհուրդը, ոը նախատեսված է դեկտեմբերի 17-ին։ Ի դեպ, այս ընթացքում, ինչ Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը թափուր է, թեկնածուների տարբեր անուններ են շրջում։ Այս փուլում առավել հավանական է համարվում, որ կընտրվի վերջերս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Միքայել Նարիմանյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»։




























