ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խոստացել է առաջիկա օրերը նվիրել Գազայի հատվածի եւ Իսրայելի միջեւ հակամարտության կարգավորմանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ն այդպես էլ համաձայնության չեն հասել:

Քլինթոնը Մերձավոր Արեւելք շրջագայությունը սկսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում Նեթանյահուն հաստատել է  Գազայի հատվածում  խնդրի լուծման հարցում շահագրգռվածությունը, կարգավորման դիվանագիտական ուղու նախընտրելիությունը, սակայն ակնարկել է, որ անհրաժեշտության դեպքում Իսրայելը կընդլայնի ռազմական գործողությունը:

Իսրայելական իշխանությունները, մասնավորապես, չեն բացառում օդային հարվածներից ռազմական գործողությունների ցամաքային փուլին անցնելը։

Իսրայելում կայացած հանդիպումից հետո Քլինթոնը նախատեսում է բանակցություններ վարել Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ: