Raab Collection աճուրդի տանը վաճառքի է հանվել ԱՄՆ-ի Քաղաքացիական պատերազմին առիթ դարձած փաստաթուղթը։ 1861թ. ապրիլի 19-ին նախագահ Աբրահամ Լինքոլնը հրամանագիր ստորագրեց հարավային նավահանգիստների շրջափակման մասին, գրում է mk.ru-ն։

ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաառանցքային փաստաթղթերից մեկը մասնավոր հավաքածուից է եւ գնահատվում  է 900 հազար դոլար։

1865-ին ԱՄՆ-ի Սահմանադրական դատարանն այս փաստաթուղթը ճանաչեց որպես պատերազմ սկսելու հայտարարություն։

20 ոչ ստրկատիրական նահանգների եւ Կոնֆեդերացիայի 4 հյուսիսային եւ 11 հարավային ստրկատիրական նահանգների միջեւ Քաղաքացիական պատերազմն ամենաարյունալին է ԱՄՆ-ի պատմության մեջ եւ ավարտվեց հյուսիսային նահանգների հաղթանակով։ Պատերզմում զոհվել է 134 հազար ամերիկացի, 400 հազարը դարձել է հաշմանդամ։