Նոյեմբերի 21-ին, ժամը 03.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայք – Սիսիան ավտոճանապարհին 10-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ հրդեհի բռնկումով։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ» մակնիշի 19 LO 627 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Հովհաննիսյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել է ձորը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել բռնկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.46-ին, մարվել է 03.53-ին։ Ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ։ Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Գեւորգ Թովմասյանի դին։
Մինչեւ հրշեջ-փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, 1991թ. ծնված Արման Ազարյանը, 1986թ. ծնված Էդգար Մանուկյանը, 1987թ. ծնված Մհեր Հովհաննիսյանը եւ 1988թ. ծնված Գոռ Մանուկյանը տեղափոխվել են Վայք քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն։ Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է, հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։




























