Նոյեմբերի 21-ի առավոտյան հզոր պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ։ Երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Նախնական տվյալներով, պայթյունը կատարել է մահապարտ-ահաբեկիչը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Նա կարողացել է մտնել մայրաքաղաքի՝ դեսպանությունների հատուկ հսկվող տարածք։ Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի հետեւանքով միացել են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի անվտանգության ազդանշանները։