Curiosity մարսագնացը սենսացիոն նյութեր է ուղարկել Երկիր մոլորակ։ NASA-ում պնդում են, որ դրանք հրաշալի են եւ հետագայում անպայման տեղ կգտնեն դասագրքերում։ Նյութերը կհրապարկվեն մի քանի շաբաթ անց, ուսումնասիրելուց եւ ստուգելուց հետո։ Այդ մասին հայտնել է Curiosity առաքելության գլխավոր հետազոտող Ջոն Գրոտցինգերը։
Սենսացիոն բացահայտումների մասին դեռ քիչ բան է հայտնի։ Գրոտցինգերը պարզաբանել է, որ մարսագնացի Sample Analysis at Mars (SAM) քիմիական լաբորատորիայից ստացած տվյալները NASA-ի գիտնականները դեռ գաղտնի են պահում, հաղորդում է Space.com-ը։
Եթե տվյալները հաստատվեն, ապա դրանք կհրապարկվեն դեկտեմբերի 3-ից 7-ը Սան Ֆրանցիսկոյում։





























