Հունաստանում ձերբակալվել է 35-ամյա ծրագրավորողը, որը փորձել էր անձնական տվյալներ վաճառել: Նրան կասկածում են երկրի բնակչության մեկ երրորդի՝ 9 մլն մարդու անձնական տվյալները գողանալու մեջ:
Քննության վարկածով՝ նա փորձել է վաճառել տեղեկատվություն, որը ներառել է բնակության վայրի հասցեներ, հարկատուների անձնական համարներ եւ ավտոմեքենաների պետական գրանցման համարներ, գրում է «Վեդոմոստին»:
Ոստիկանները փորձում են պարզել՝ ինչպես է նրան հաջողվել գողանալ տվյալները: Ծրագրավորողը ձերբակալված է, բայց նրան առայժմ մեղադրանքներ չեն ներկայացվել:




























