Եմենի մայրաքաղաքում նոյեմբերի 21-ին ռազմատրանսպորտային ինքնաթիռի վթարից։ Նախնական տվյալներով, 11 մարդ է զոհվել:

Ոստիկանության աղբյուրը «Սինհուա» գործակալությանը հայտնել է, որ ռուսական «Անտոնով» ինքնաթիռն ընկել է այն պահին, երբ Սանայի միջազգային օդանավակայանից 20 կմ դեպի հարավ հեռավորությունում վայրէջքի պատրաստվելիս շարժիչներից մեկն անջատվել է:

Ռազմակայաններից մեկի ներկայացուցչի հաղորդմամբ, նախնական տվյալներով, ինքնաթիռում գտնվող բոլոր 11 ուղեւորները զոհվել են, գրում է «ՌԻԱ Նովոստին»: