Նոյեմբերի 21-ին իսրայելական զինուժը մի քանի տասնյակ հրթիռային հարված է կատարել Գազայի հատվածի ուղղությամբ։ Ոչնչացվել է կառավարական գերատեսչությունների հերթական համալիրը, խոշոր ոստիկանական շենք, եւ գլխավոր կամուրջներից մեկը։ Մեկ շաբաթում Գազայի հատվածում զոհվել է 140 մարդ, այդ թվում երեք լրագրող։ Իսրայելական կողմից հինգ մարդ է զոհվել։ Հրթիռակոծությունը շարունակվել է նոյեմբերի 20-ին, երբ չի հրապարակվել հրադադարի մասին համաձայնագիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Պաղեստինցի գրոհայններն այս գիշեր Իսրայելի ուղղությամբ արձակել են 198 հրթիռ։ Զոհվել է մեկ իսրայելցի զինծառայող եւ մասնավոր ընկերության աշխատակից։
Իսրայելական հրթիռակոծության հետեւանքով վնասվել է Agence France Press (AFP) գործակալության թղթակցական կետը։ Իսրայելը հայտարարել է, որ թիրախում եղել է շնեքի 7-րդ հարկում գտնվող գրոհայինների «հետախուզական գործողությունների կենտրոնի» տարածքը։




























