Չնայած նուդիստների բողոքին, Սան Ֆրանցիսկոյի օրենսդիրները կողմ են քվեարկել հանրային վայրերում մերկ հայտնվելն արգելող օրինագծին:

Օրինագծին կողմ են քվեարկել օրենսդիր մարմնի 11 անդամից վեցը: Այսուհետեւ հանրային վայրերից շատերում հինգ տարեկանից բարձր անձանց արգելվում է «մերկացնել սեռական օրգանները, հետույքը»: Օրենքն առաջին անգամ խախտելու տուգանքը 100 դոլար է: Հետո տույժը կարող է հասնել 500 դոլարի, անգամ՝ մեկ տարվա ազատազրկման, հայտնում է NEWSru.com-ը: Բացառություններ կարվեն միայն հատուկ միջոցառումների ժամանակ։

Միաժամանակ դաշնային դատարանն արդեն հայց է ստացել, որում ասված է, որ օրենքն ամերիկացիներին զրկում է խոսքի ազատության իրավունքից:

Սան Ֆրանցիսկոն երկրի ամենաազատ քաղաքներից է, այնտեղ առաջինն էին ընդունել նույնասեռ ամուսնություններն օրինականացնելու մասին օրենքը: