Վրաստանում նոյեմբերի լույս 21-ի գիշերը ձերբակալվել են շինարարական NNC ընկերության գլխավոր տնօրեն Գեգա Քելբակիանին եւ ֆինանսների կառավարիչ Արչիլ Չոգովաձեն:
Ձերբակալվածների փաստաբան Արչիլ Ժորժոլիանին նշել է, որ Քելբակիանին եւ Չոգովաձեն մեղադրվում են ապօրինի եկամուտների օրինականացման (փողերի լվացման) մեջ՝ Վրաստանի ՔՕ 194-րդ հոդվածով, որով 9-ից 12 տարվա ազատազրկում է սպառնում, գրում է «Գռուզիա Օնլայնը»:
«Նովոստի Գռուզիայի» տվյալներով, Քելբակիանին եւ Չոգովաձեն ութժամյա հարցաքննությունից հետո տեղափոխվել են քննչական մեկուսարան:
Վերջերս NCC շինընկերությունը օբյեկտներ էր կառուցում Հին Թբիլիսիում: Նախկինում Գեգա Քելբակիանին «Թբիլվոդիի» գլխավոր տնօրենն էր եւ արդյունաբերական «Գռուզիա» խմբի կառավարիչ:




























