ԱՄՆ-ում մեղավոր են ճանաչել iPad-ի տերերի տվյալները կոտրողին: Նյու Ջերսիի դատարանը Նյու Յորքի բնակիչ Էնդրյու Աուերնհայմերին մեղավոր է ճանաչել սարքի մոտ 120 հազար տերերի անձնական տվյալները գողանալու գործում:
Գործում ներգրավված է եւս մեկ մարդ՝ Դենիել Սփիթլերը, որն իրեն մեղավոր էր ճանաչել դեռեւս 2011թ. հունիսին: Քննության տվյալներով, համախոհներն առեւանգել են հայտնի շատ մարդկանց անձնական տվյալներ, այդ թվում՝ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի, եւ փոխանցել են Gawker պորտալին, որը հրապարակել է համացանցային խաբեբաների բոլոր «զոհերի» ցուցակը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Աուերնհայմերին մինչեւ հինգ տարվա ազատազրկում է սպառնում՝ մեղադրականի երկու կետերով. ապօրինաբար սերվեր ներխուժելու եւ տվյալների գողացման: Հանցագործը կարող է նաեւ յուրաքանչյուր կետի համար մինչեւ 250 հազարական դոլար տուգանք վճարել:





























